ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 
  • Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    17.12.2013| 16:53
    ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:
  • Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    17.12.2013| 16:48
    ՌԴ Արզամաս քաղաքում հայտնի հայկական «Նոյ» սրճարանը գնել է ռուս գործարար Անատոլի Ստրոգանովը` սրճարանի վրա հարձակումները կանգնեցնելու համար: Նման լուր են այսօր հրապարակել ռուսական կայքերը: Դեկտեմբերի 7-ին Արզամասի` հայերին պատկանող «Очаг» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում սպանվել է 26-ամյա ռուս երիտասարդը, հակահայ տրամադրություները դեռ չեն մարել: Իրավապահները ձերբակալել են երեք հոգու, չորրորդը հետախուզման մեջ է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում տարօրինակորեն չեն նշվում կասկածյալների անուններն ու ազգությունը, թեև ասվում է, որ տեղացիների հարձակումների պատճառով հայերը վախենում են տնից դուրս գալ:
  • Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    Համաշխարհային բանկի դրական գնահատականը

    17.12.2013| 16:46
    Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ: Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:
  • Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի հունվարին

    Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կմեկնարկի հունվարին

    17.12.2013| 16:30
    Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչև հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։
  • ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ

    17.12.2013| 16:21
    Հունվարից ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կտեղափոխվի Ստամբուլ։ Հայաստանի 21 կազմակերպությունները դեմ են այդ փոփոխությանը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, հայկական կազմակերպությունները միավորվել են և ՄԱԿ-ին նամակ-բողոքներ ներկայացրել: Նրանք պահանջում են ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու որոշումը չեղյալ հայտարարել:
  • ՌԱՀԿ-ն՝ հերթական ճգնաժամի առջև

    ՌԱՀԿ-ն՝ հերթական ճգնաժամի առջև

    17.12.2013| 16:09
    Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի հետագա գործունեության մասին շատ տարբեր, հակասական լուրեր են գրվել վերջին օրերին:
  • «Կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ, նոր սուրճը հասնում է եռման աստիճանի»

    «Կնոջը մի անգամ սիրում են, երկրորդ անգամ, նոր սուրճը հասնում է եռման աստիճանի»

    17.12.2013| 15:51
    Այսօր ԱԺ-ում «գազային» քննարկումները ԲՀԿ պատգամավորները լրիվ այլ ուղղությամբ տարան: Թեմային ամենամոտը Գուրգեն Արսենյանն էր, ում նախարար Արմեն Մովսիսյանի բացատրությունները «անազնիվ» թվացին: «Մի բառ անգամ չի հնչել, որ մենք պարտք ունենք «Գազպրոմին», երբ քննարկում էինք գազի նոր գինը խորհրդարանում: Չեմ ուզում ասեմ, որ Դուք անազնիվ բաներ եք ասել, բայց Ձեր այդ գործունեությունը վստահություն չի ներշնչում»,-ասաց Գուրգեն Արսենյանը:
  • ՈՒկրաինային հասնել չկարողացանք

    ՈՒկրաինային հասնել չկարողացանք

    17.12.2013| 15:16
    Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկնարկից ի վեր Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարբերաբար արծարծել են նրա հրաժարականի հարցը, պահանջել, որ նա ենթարկվի հասարակական պահանջին և հրաժարական տա: Վերջերս էլ ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն առաջարկել էր ոչ թե հրաժարական պահանջել, այլ՝ ԱԺ-ում սկսել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը:
  • Կալաբոկի հեքիաթն ու նախարարի «գազային» պատմությունները

    Կալաբոկի հեքիաթն ու նախարարի «գազային» պատմությունները

    17.12.2013| 15:06
    Այսօր ԱԺ-ում վերջին շրջանում թեժ քննարկումների առիթ դարձած «գազի թեման» էր լսումների տիրույթում: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի առնչությամբ պատգամավորները նեղն էին գցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
  • Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից

    Զինակոչիկների ծնողները բողոքում են օրենքում կատարված նոր փոփոխություններից

    17.12.2013| 15:04
    Այսօր «Զարկերակ» ակումբում «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա ԽԱՉԱՏՐՅԱՆՆ, ամփոփելով 2013 թվականը, նշեց, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստանում զինվորների ծնողներից: Դրանք հիմնականում կապված են օրենքներում տեղի ունեցող փոփոխությունների հետ, իսկ անհանգստության միակ պատճառը տեղեկատվության պակասն է: Ըստ բանախոսի, նոր օրենքով, մաշկային մի քանի հիվանդության դեպքում ևս զորակոչիկները զորակոչվում են: